Գլխավոր Վերլուծություն Տարվա ամփոփում Երեւանում. Մի շարք բուհերում ստեղծվել են ուսանողական փրկարարական կազմավորումներ

Տարվա ամփոփում Երեւանում. Մի շարք բուհերում ստեղծվել են ուսանողական փրկարարական կազմավորումներ

2341
Տարածել

2021 թվականին Երեւան քաղաքում գրանցվել է 10 818 արտակարգ դեպք-պատահար (2020 թվականին՝ 7 456), որոնց հետեւանքով զոհվել է 146 (2020 թվականին՝ 150), մարմնական վնասվածք ստացել 2 547 (2020 թվականին՝ 3 424) մարդ։ Հրշեջ-փրկարարական աշխատանքների ընթացքում փրկվել է 109 մարդու կյանք։

Գրանցված դեպքերից 4 191-ը տեխնածին են, որոնցից 2 848-ը՝ հրդեհ (2020 թվականին՝ 2 705)։ 1 404 սոցիալ-կենցաղային դեպքերից 1 150-ը եղել է թունավորում․ տուժել է 1 140, զոհվել՝ 10 մարդ։

Տարվա ընթացքում անցկացվել է 9 շտաբային ուսումնավարժություն, որոնցից 1-ը՝ Երեւանի քաղաքապետարանում, 6-ը՝ Երեւան քաղաքի վարչական շրջանների ղեկավարության, 2-ը՝ Երեւանի փրկարարական վարչության փրկարարների հետ։ Մի շարք կազմակերպություններում անցկացվել են 14 օբյեկտային վարժանք, 103 հատուկ տակտիկական ուսումնավարժություն, կազմակերպվել է 20-ից ավելի դասախոսություն ուսումնական հաստատություններում։

Ազդարարման, տարհանման եւ պատսպարման հարցերով բնակչության իրազեկվածության ապահովման նպատակով կազմակերպվել է 42 պլանային եւ 274 արտապլանային վարժանք՝ «Ազդարարում, տարհանում, պատսպարում», «Պաշտպանական գործողություններ հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում», «Օդային տագնապի ժամանակ կազմավորումների գործողությունները» եւ այլ թեմաներով։ «Երեւանում Մոսկովյան մշակութագործարարական կենտրոն» («Դոմ Մոսկվի») ընկերության եւ Երեւանի կենդանաբանական այգու աշխատակիցների հետ անցկացվել են սեմինար-պարապմունքներ՝ հրդեհային անվտանգության վերաբերյալ։

Երեւանի 9 բարձրագույն ուսումնական հաստատությունում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ, որոնցում ընդգրկված է 303 ուսանող: Երեւանի փրկարարական վարչության ստորաբաժանումներում արտադրական պրակտիկա են անցել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» եւ «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի» 146 ուսանող։

Մեթոդական օգնություն է ցուցաբերվել Երեւանում գործող կազմակերպություններին՝ աղետների ռիսկի նվազեցման պլաններ կազմելու եւ ճշգրտելու գործում։ Մշակվել է 24 հանրակրթական դպրոցի եւ 14 մանկապարտեզի ԱՌԿ պլան, արտակարգ իրավիճակներում գործելու 9 պլան, 5 պլան-ժամանակացույց։

2021 թվականի փետրվարի 13-ի երկրաշարժի հետեւանքով շենքերում առաջացած ճաքերի ուսումնասիրման նպատակով «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» աշխատակիցների հետ համատեղ փրկարարները կատարել են 93 ակնադիտական ուսումնասիրություն, որոնցից 27-ը՝ ուսումնական հաստատություններում։

Քաղաքացիական պաշտպանության ոլորտի բարելավման նպատակով, Երեւանի քաղաքապետի որոշմամբ, մայրաքաղաքում եւ վարչական շրջաններում ստեղծվել են տարհանման հանձնաժողովներ, ուսումնասիրվել են պաշտպանական կառույցներն ու ապաստարանները, 1 405 բազմաբնակարան շենքերում ստուգվել ու բարեկարգվել են նկուղները։

Բազմաբնակարան շենքերում փոխարինվել է 54 վերելակ, ընթացիկ տարում նախատեսված է փոխարինել եւս 464 վերելակ։

Երեւանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ տեղադրվել է 10 նոր հիդրանտ, 38 տեղանքում վերանորոգվել են եղածները։ Անցած տարի քաղաքապետարանի եւ փրկարարական վարչության համագործակցությունն աննախադեպ էր, հատկապես՝ հրշեջ-հիդրանտների վերանորոգման եւ նորերի տեղադրման մասով։

Տարվա առաջնահերթություններից է բնակչության պաշտպանության եւ իրազեկվածության բարձրացումը։ Առաջարկվում է ազգաբնակչությանը ներգրավել վարժանքների, այդ թվում՝ տարհանման, պատսպարման եւ ազդարարման թեմաներով։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Հ.Գ. ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչությունների՝ 2021 թվականին կատարած աշխատանքների մասին կարդացեք.

Կոտայք

Գեղարքունիք եւ Տավուշ

Արմավիր եւ Սյունիք

Շիրակ եւ Վայոց ձոր

Արարատ, Արագածոտն եւ Լոռի