Գլխավոր Վերլուծություն Տարվա ամփոփում Կոտայքում. Տեղադրվել են նոր հրշեջ-հիդրանտներ

Տարվա ամփոփում Կոտայքում. Տեղադրվել են նոր հրշեջ-հիդրանտներ

2265
Տարածել

 

2021 թվականին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը ստացել է 70 388 զանգ (2020 թվականին՝ 60 118), որոնցից 2 734-ը (2020 թվականին՝ 2 269) եղել են արտակարգ դեպք-պատահարների վերաբերյալ։

1144 տեխնածին դեպքերից 905 հրդեհ է եղել (2020 թվականին՝ 805)։ Վերլուծությունները կրկին ցույց են տալիս, որ հրդեհների զգալի մասը` 693-ը, առաջացել է բուսածածկ տարածքներում:

Տարեկան աշխատանքային պլանով՝ անցկացվել են 1 հրամանատարաշտաբային ուսումնավարժություն՝ «Ախպարայի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով, 3 շտաբային ուսումնավարժություն՝ «Հայկական ատոմային էլեկտրակայանի վթարի դեպքում տարհանված բնակչության ընդունման եւ տեղաբաշխման կազմակերպումն ու իրականացումը», «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը ուժեղ երկրաշարժի դեպքում», «Քիմիական վտանգավոր օբյեկտում արտադրական վթարի դեպքում օբյեկտի հարակից տարածքի բնակչության պաշտպանության կազմակերպումը» թեմաներով, 1 ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հրդեհաշիջման եւ տարհանման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը դպրոցում առաջացած հրդեհի դեպքում» թեմայով, 28 հատուկ տակտիկական ուսումնավարժություն, 12 դասախոսություն ուսումնական հաստատություններում եւ այլն։ Վարչության ստորաբաժանումների ծառայողների եւ մարզպետարանի համագործակցությամբ 200 եւ ավելի աշակերտ ունեցող դպրոցներում շարունակվել է պատանի հրշեջ-փրկարարական խմբերի ստեղծման գործընթացը:

Մարզի համայնքներն անցկացրել են 15 շտաբային, կազմակերպությունները՝ 3 հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որոնց նախապատրաստմանը վարչությունը ցուցաբերել է մեթոդական օգնություն, ապա՝ մասնակցել վարժանքին։

Գառնի համայնքի հրշեջ-փրկարարական հենակետում ծառայություն իրականացնելու նպատակով կազմավորվել է կամավորական խումբ, անցկացվել են մասնագիտական պատրաստության գործնական, տեսական պարապմունքներ։

Քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործման նպատակով լրամշակվել է մարզի քաղաքացիական պաշտպանության պլանը։ Մեթոդական օգնություն է ցուցաբերվել մարզային ՔՊ ծառայությունների պլաններում փոփոխություններ կատարելուն:

Ուսումնասիրվել են մարզի տարածքում գործող ապաստարաններն ու հակաճառագայթային թաքստոցները, ճշգրտվել է պաշտպանական կառույցներին կցագրված բնակչության մասին տեղեկատվությունը։ Ապրիլ ամսից վարչությունն ու ենթակա ստորաբաժանումներն իրականացրել են մարզի բազմաբնակարան շենքերի, մասնավոր տների եւ կազմակերպությունների նկուղների ուսումնասիրություններ, կազմել զեկույցներ։

Տարվա ընթացքում եղել են մի շարք ձեռքբերումներ․ տեղադրվել են 10 հրշեջ-հիդրանտ եւ 3 հրշեջ-ծորակ, վերանորոգվել 3-ական հրշեջ-հիդրանտ եւ ծորակ: Ներկա դրությամբ մարզում ընդհանուր առկա է 84 հրշեջ-հիդրանտ, որոնցից չի գործում 6-ը, 346 հրշեջ-ծորակ, որոնցից չի գործում 14-ը։

Ազդարարման համակարգի բարելավման նպատակով համապատասխան գրություններ են ուղարկվել Կոտայքի մարզպետին եւ համայնքների ղեկավարներին։ Ձեռք է բերվել C-40 մոդելի 53 շչակ, որոնցից 25-ը մոնտաժվել է։ Վերանորոգվել է 4 շչակ։ Սոլակ, Արզնի, Կամարիս եւ Գետամեջ համայնքներում իրականացվել է առկա շչակների ձայնածածկույթի փորձարկում:

Կորոնավիրուսի համաճարակի կանխարգելիչ միջոցառումների համատեքստում վարչության ստորաբաժանումներն ամեն օր կատարել են մոտ 59 հանրային տարածքների ախտահանման աշխատանքներ։

 

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ