Գլխավոր Նորություններ ՆՈՐ ՀԱՏԿԱՑՈՒՄ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ

ՆՈՐ ՀԱՏԿԱՑՈՒՄ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ

649
Տարածել

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի առաջարկած նախաձեռնությանը, որը կօգնի փրկել արցախցիների կյանքեր: Կոնգրեսի որոշմամբ կառավարությունը 1,5 մլն դոլար հավելյալ գումար է հատկացնելու Արցախին՝ ականազերծման հետագա աշխատանքների համար։

Կոնգրեսականը հիշեցրել է, որ 2000-ից Արցախում գործող HALO TRUST բրիտանական բարեգործական և ամերիկյան ոչ առևտրային կազմակերպությունն արդեն իսկ ականազերծել է ականապատ տարածքների մոտ 90 տոկոսը՝ ապահովելով արցախցիների անվտանգությունը: Մինչև 2020 թիվը ականներից ամբողջությամբ մաքրելու համար պահանջվելու է 8 մլն դոլար:

Այս անգամ հատկացվող 1,5 մլնը թույլ կտա HALO TRUST-ին շարունակելու կարևորագույն աշխատանքը:

1995-ից հետո ականների պայթյունից Արցախում 370 խաղաղ բնակիչ է սպանվել, ինչն աշխարհում բարձր ցուցանիշներից է: Միայն 2004-ին զոհվել է 43 մարդ:

HALO Trust-ի աշխատակիցներն ականազերծում են իրականացնում միայն Արցախի ադմինիստրատիվ տարածքներում, որովհետև հակառակ դեպքում կարող են ֆինանսավորան հետ կապված խնդիրներ ունենալ: