Գլխավոր Միջոցառումներ Վերապատրաստվում են ջրափրկարարները. Քաղաքացիները պետք է զգոն լինեն

Վերապատրաստվում են ջրափրկարարները. Քաղաքացիները պետք է զգոն լինեն

2031
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» ԱԻՆ փրկարար ծառայության ծառայողների 2022 թվականի վերապատրաստման դասընթացների ծրագրի համաձայն, հունիսի 20-ից հուլիսի 1-ը անցկացվում է ջրափրկարարների վերապատրաստման դասընթաց,
որին մասնակցում են Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի եւ ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության «Հատուկ նշանակության
փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի» ջրասուզական ջոկատի փրկարարները՝ 14 ջրասուզակ: Դասընթացն անցկացնում է ՃԿՊԱ ջրափրկարարական ցիկլի պետ, միջազգային կարգի փրկարար, ստորջրյա կողմնորոշում եւ ստորջրյա արագընթաց լողի ԽՍՀՄ սպորտի վարպետ Արտակ
Էլմասակյանը: 10-օրյա վերապատրաստման հինգ օրը տեսական դասեր էին, մնացած հինգ օրը՝ սուզումներ: Թեմաներն են. «Ջրահեղձվողի փրկում», «Ջրահեղձվածի որոնում», «Ջրահեղձվածի հատակից կորզում, մակերես
բարձրացում, քարշակում, տեղափոխում ափ կամ փրկարարական նավակ» եւ այլն:
Առավել մանրամասն՝ այստեղ