Գլխավոր Միջոցառումներ Քաղաքացիական պաշտպանության վարժանքների արդյունավետությունը՝ ուսումնական հաստատություններում

Քաղաքացիական պաշտպանության վարժանքների արդյունավետությունը՝ ուսումնական հաստատություններում

690
Տարածել

Արցախյան պատերազմից հետո կրկնակի կարեւորելով քաղաքացիական պաշտպանության իմացությունն ու հմտությունների զարգացումը՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունն իրականացնում է վարժանքներ ու դասախոսություններ ամբողջ Հայաստանում։

«Անձնակազմի պատսպարման իրականացումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ են անցկացվել Վայոց ձորի Մարզի Շատին բնակավայրի, Հերհերի ու Կարմրաշենի միջնակարգ դպրոցներում  եւ Ջերմուկի կրթահամալիրում։ Մասնակցել է ամբողջ անձնակազմը եւ փրկարար ծառայողներ։ Վարժանքի ժամանակ նաեւ բացատրական աշխատանքներ են տարվել «Օդային տագնապ» ազդանշանի եւ երկրաշարժի ժամանակ վարվելակերպի կանոնների վերաբերյալ։

Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքում իրականացվել է «Բնակչության ազդարարման, պատսպարման եւ տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։ Այգեհովիտի միջնակարգ դպրոցի անձնակազմը պատսպարվել է «Պահապան» հիմնադրամի կողմից վերանորոգված ապահով սենյակում, որն ապահովված է օդափոխության համակարգով եւ լուսավորությամբ։ Բացի դրանից՝ արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության եւ առաջին օգնության թեմաներով դասընթացններ են կազմակերպվել Թեղուտի միջնակարգ, Գոշի միջնակարգ, Հաղարծինի միջնակարգ, Դիլիջանի թիվ 5 եւ 6 հիմնական դպրոցներում։

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի թիվ 1 եւ Ծաղկահովիտի միջնակարգ դպրոցներում կազմակերպվել է «Հակառակորդի հարձակման սպառնալիքի դեպքում տարհանման միջոցառումների իրականացումը» թեմայով վարժանք։ Աղձքի միջնակարգ դպրոցում կայացել են «Բնակչության ազդարարում եւ իրազեկում» ու «Մարտի 1-ը՝ քաղաքացիական պաշտպանության միջազգային օր» թեմաներով դասախոսություններ, որոնց նպատակն էր ծանոթացնել անձնակազմին ազդարարման ազդանշաններին, վարվելակերպի հիմունքներին, ՔՊ համակարգի ստեղծման պատմությանը։ Դասախոսություններին հաջորդել է էլեկտրական շչակի գործարկմամբ վարժանք՝ «Ազդարարում, պատսպարում» թեմայով ։

Արմավիրի մարզի Առատաշեն եւ Արտամետ գյուղերի միջնակարգ դպրոցներում հատուկ տակտիկական ուսումնավարժությունը «Հակառակորդի հարձակման սպառնալիքի դեպքում տարհանման իրականացումը» թեմայով էր: Բացթողումների եւ թերացումների վերաբերյալ Արմավիրի մարզային փրկարարական վարչությունը ներկայացրել է առաջարկություններ։

Սյունիքի մարզի փրկարարներն «Արտակարգ իրավիճակների նախարարությունը դարի մարտահրավերներին ընդառաջ» թեմայով դասախոսություններ են կարդացել Քաջարանի թիվ 1 միջնակարգ, Սիսիանի թիվ 5 հիմնական, Մեղրու թիվ 1 միջնակարգ դպրոցներում։ Իսկ Գորիսի թիվ 1 ավագ եւ Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցներում անցկացվել է «««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում դպրոցի անձնակազմի պատսպարման կազմակերպումը  եւ տուժածներին օգնության ցուցաբերումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն։

ՔՊ միջազ­­­գային օրվա շրջանակում Արարատի մարզայն փրկարարները մարտի սկզբից հատուկ տակտիկական ուսումնավարժություններ են իրականացնում: Մարզի Այգեզարդ եւ Նորաբաց գյուղերի միջնակարգ դպրոցներում անցկացվել են ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում պատսպարման միջոցառումների կազմակերպումը» թեմայով, իսկ Վանաշեն եւ Եղեգնավան գյուղերի միջնակարգ դպրոցներում՝ «Հակառակորդի հարձակման սպառնալիքի դեպքում տարհանման միջոցառումների կազմակերպումը» թեմայով ուսումնավարժանքներ:

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ