Գլխավոր Միջոցառումներ Շաբաթվա վարժանքները․ Պատսպարում, տարհանում, վթարավերականգնողական աշխատանք

Շաբաթվա վարժանքները․ Պատսպարում, տարհանում, վթարավերականգնողական աշխատանք

1404
Տարածել

Այս շաբաթ Արագածոտնի մարզային փրկարարական ստորաբաժանումներն անցկացրել են մի շարք վարժանքներ։ Ագարակի հիմնական եւ Սադունցի հիմնական դպրոցներում թեման ուսումնական հաստատություններում հրդեհաշիջումն ու տարհանման կազմակերպումն էր։ Կաթնաղբյուրի մշակույթի տանը Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատն իրականացրել է «Հրդեհաշիջման եւ տարհանման կազմակերպումը մշակույթի տներում» թեմայով վարժանք։ Վարչության ծառայողները «Տելեկոմ Արմենիա» ընկերության Աշտարակի տեղամասում ցուցադրել եւ խոսել են կապի համակարգի վթարի դեպքում վթարավերականգնողական խմբերի գործողություններից։

Տավուշի մարզի Նոյեմբերյանի թիվ 1 հիմնական, Ոսկեւանի եւ Բաղանիսի դպրոցներում շաբաթվա ընթացքում նախատեսված էին դասախոսություններ՝ արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության եւ առաջին օգնության հիմնահարցերով։

Մարտի 18-ին Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջում անցկացվել է «Անձնակազմի պատսպարման իրականացումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որին մասնակցել են 203 ուսանող եւ դասախոսական կազմը, ինչպես նաեւ մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչներ:

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ