Գլխավոր Միջոցառումներ Վարժանքներ․ Անվտանգությունը՝ պայթյունի, երկրաշարժի եւ օդային հարձակման ժամանակ

Վարժանքներ․ Անվտանգությունը՝ պայթյունի, երկրաշարժի եւ օդային հարձակման ժամանակ

2321
Տարածել

Անցած շաբաթ Երեւանի թիվ 121 մանկապարտեզում անցկացվել է «Գազի արտահոսքից պայթյունի դեպքում աշխատակիցների եւ սաների տարհանման կազմակերպումը» թեմայով հատուկ տակտիկական վարժանք։ Գործընթացին հետեւել է Երեւանի փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի ավագ մասնագետ Գայանե Հայրապետյանը։ Ըստ սցենարի՝ կատարվել են տարհանում, փրկարարական աշխատանքներ, բուժկետի ծավալում, տուժածներին առաջին օգնության ցուցաբերում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաճախակի կազմակերպել վարժանքներ տարհանման եւ պատսպարման թեմայով՝ տարհանման եւ հասարակական կարգի պահպանման կազմավորումների ներգրավվմամբ։

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ծառայողներն անցկացրել են շտաբային ուսումնավարժություն «ՔՊ միջոցառումների կազմակերպումը ՔՊ համակարգի խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակ» թեմայով։ Քննարկվել են մարզի նյութատեխնիկական հնարավորությունները, գործողությունների հաջորդականությունը, համագործակցությունը փրկարար ծառայության հետ։

Արմավիրի մարզի Արագած համայնքում եւ միջնակարգ դպրոցում ուսումնավարժությունը «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով էր: Փորձարկվել է Արագած համայնքի էլեկտրաշչակը, որը գտնվել է սարքին վիճակում: Կազմակերպվել է համայնքի բնակչության, միջնակարգ դպրոցի մանկավարժական անձնակազմի եւ աշակերտների պատսպարում: Բնակիչները պատսպարվել են մասնավոր տների նկուղներում, դպրոցի անձնակազմը՝ համայնքային ակումբի նկուղում։ Փրկարարները համայնքապետի հետ կատարել են բնակելի տների նկուղների պատրաստվածության վիճակի ուսումնասիրություն, տրվել են համապատասխան ցուցումներ եւ առաջարկություններ: Ուսումնավարժության ընթացքում Արմավիրի ՄՓՎ Ճգնաժամային կառավարման կենտրրոնի պետ, փ/ծ փոխգնդապետ Ջ․ Բարսեղյանն ուսուցանվողներին ներկայացրել է «Օդային տագնապի» եւ ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության վարվելակերպի կանոնները։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Հ.Գ. Մարտին անցկացված այլ վարժանքներ.

Պատսպարում, տարհանում, վթարավերականգնողական աշխատանք
Ուշադրության կենտրոնում է դպրոցականների անվտանգությունը
ՔՊ վարժանքներ՝ համայնքներում
Քաղաքացիական պաշտպանության վարժանքների արդյունավետությունը՝ ուսումնական հաստատություններում
Հրդեհաշիջում, տարհանում, պատսպարում