Գլխավոր Վերլուծություն Հունիսի վարժանքներն ու բնակչության ուսուցման այլ միջոցառումները

Հունիսի վարժանքներն ու բնակչության ուսուցման այլ միջոցառումները

3347
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երեւանի եւ մարզային փրկարարական վարչությունների 2021 թվականի աշխատանքային պլանների համաձայն, հունիսին փրկարարները Երեւանի եւ մարզերի տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են վարժանքներ եւ բնակչության ուսուցման այլ ծրագրեր: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ծառայության կազմակերպման վարչությունն ամփոփել է կատարված աշխատանքը:                          Մասնավորաբար.

Արագածոտն

Մելիքգյուղ, Բյուրական, Անտառուտ համայնքներում, Երնջատափ, Թթուջուր բնակավայրերում անցկացվել են «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը, անտառային հրդեհների հրդեհաշիջում» շտաբային ուսումնավարժություններ:

Մելիքգյուղ, Բյուրական, Անտառուտ համայնքներում, Երնջատափ, Թթուջուր բնակավայրերում անցկացվել են «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը, անտառային հրդեհների հրդեհաշիջում» շտաբային ուսումնավարժություններ:

Արարատ

Մարզային փրկարարական վարչությունում, Բերդիկ, Բյուրավան, Դիտակ, Մասիս համայնքներում անցկացվել են «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը», «Ազատի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը» թեմաներով շտաբային ուսումնավարժություններ:

Արմավիր

Բաղրամյան, Արտիմետ, Գայ, Փարաքար, Դողս համայնքներում անցկացվել են «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով, իսկ Լուսագյուղ, Ամբերդ, Հայկավան, Արգավանդ համայնքներում՝ «Ջրածածկման վտանգի դեպքում համայնքի բնակչության պաշտպանության կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություններ:

Սարդարապատ համայնքում անցկացվել են «Հրդեհ գազալցակայանի լիցքավորման կետում», իսկ Քարակերտ համայնքում՝ «Հրդեհաշիջումը դպրոցի տանիքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Երեւան

Երեւանի փրկարարական վարչությունում անցկացվել է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն:

Թիվ 137 դպրոցում, թիվ 123, 161, 1, 156, 32, 140, 133, «Արեւամանուկ» մանկապարտեզներում, Մալաթիա-Սեբաստիա եւ Արաբկիր վարչական շրջանների աշխատակազմերում կազմակերպվել են «Երկրաշարժի ժամանակ անձնակազմի պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը», «Երկրաշարժի դեպքում անձնակազմի գործողությունները», «Պաշտպանության կազմակերպումը ուժեղ երկրաշարժի դեպքում», «Հրդեհի դեպքում աշխատակազմի եւ սաների տարհանման կազմակերպումը», «Աշխատակազմի գործողությունների կազմակերպումը ռազմական դրություն հայտարարելու դեպքում», «Աշխատակիցների եւ երեխաների պաշտպանության կազմակերպումը հակառակորդի օդուժի հարձակման դեպքում», «Երեխաների եւ անձնակազմի տարհանումը երկրաշարժի դեպքում», «Գազի արտահոսքից պայթունի դեպքում աշխատակազմի եւ սաների տարհանման կազմակերպումը», «Անձնակազմի պատսպարման կազմակերպումը օդային տագնապի դեպքում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը մանկապարտեզում» թեմաներով օբյեկտային եւ հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Գեղարքունիք

Լուսակունք, Կարմիրգյուղ, Ճամբարակ համայնքներում անցկացվել է «Անտառային հրդեհների հրդեհաշիջման կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն: Գավառ, Ճամբարակ, Սեւան համայնքներում անցկացվել են «Հրդեհաշիջում եւ տարհանում», «Որոնողափրկարարական աշխատանքների իրականացում» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Կոտայք

Մարզային փրկարարական վարչությունում անցկացվել է «Աղբյուրակի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն: Հրազդան եւ Չարենցավան համայնքներում անցկացվել են «Հրդեհաշիջման եւ տարհանման աշխատանքների իրականացումը հրդեհապայթյունավտանգ օբյեկտում», «Հրդեհաշիջման իրականացումը դպրոցի կաթսայատանը» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Լոռի

Ղուրսալ, Նոր Խաչակապ, Շենավան, Սարահարթ, Սարամեջ, Քարաձոր, Օձուն, Ախթալա, Դսեղ, Շնող համայնքերում անցկացվել է «Գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների օջախի վերացում» թեմայով շտաբային ուսումնավարժություն: Մի շարք համայնքների կրթական հաստատություններում անցկացվել են «Դպրոցի տանիքում առաջացած հրդեհի հրդեհաշիջում տարհանում», «Դահլիճում առաջացած հրդեհ: Ծխապատ գոտուց մարդկանց տարհանում եւ հրդեհաշիջում: Վտանգի մեջ հայտնված մարդկանց անհետաձգելի օգնություն», «Հրդեհաշիջում, տարհանում եւ առաջին օգնության ցուցաբերում» թեմաներով ուսումնավարժություններ:

Շիրակ

Մարզային փրկարարական վարչությունում, մարզպետարանում, Փանիկ, Նոր կյանք, Անուշավան, Գետափ համայնքներում անցկացվել են «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը սելավի դեպքում» թեմայով հրամանատարաշտաբային, իսկ Ախուրյան, Անի, Երազգավորս համայնքերում «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը սելավների սպառնալիքի դեպքում», «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը երկրաշարժի դեպքում» շտաբային ուսումնավարժություններ: Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցում անցկացվել է «Տարհանման միջոցառումների կազմակերպումը հրդեհի դեպքում» օբյեկտային ուսումնավարժություն:

Սյունիք

Մարզային փրկարարական վարչությունում անցկացվել է «Անտառային հրդեհների կանխարգելման եւ հրդեհային անվտանգության կանոնների կիրառումը հրդեհաշիջման աշխատանքներում» թեմայով, իսկ Կապան, Գորիս, Սիսիան, Տաթեւ համայնքներում՝ «Կենդանիների անասնահամաճարակի բռնկման դեպում կանխարգելման եւ ախտահանման միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը բնակչության պաշտպանությանն ուղղված աշխատանքներում» թեմայով շտաբային ուսումնավարժություն:

Տավուշ

Նոյեմբերյան, Այրում, Կողբ, Ազատամուտ համայնքներում անցկացվել է «Հակառակորդի հարձակման դեպքում բնակավայրի ինքնաբավ կենսաապահովում  ու ինքնապաշտպանությունը» թեմայով շտաբային ուսումնավարժություն: «Հայկական էլեկտրական ցանցերի» Աղստեւ մասնաճյուղում անցկացվել է «Էներգետիկ ցանցում վթարի դեպքում վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Մարզի մի շարք համայնքների դպրոցներում անցկացվել են «Հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը ուսումնական հաստատությունում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Վայոց ձոր

Մարզային փրկարարական վարչությունում անցկացվել է «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն: Ջերմուկ, Եղեգնաձոր համայնքներում անցկացվել են «Արտահոսք ստորգետնյա բակային գազատարից հրդեհի բռնկմամբ», «Հրդեհաշիջումը գործարանի արտադրամասում» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Բոլոր մարզերի կարեւորագույն եւ վտանգավոր օբյեկտներում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, փրկարարների մասնագիտական, շարային, ֆիզիկական պատրաստության բարձրացման դասեր:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Հ.Գ. Նախորդ ամիսների համանման միջոցառումները.

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս