Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 9 երկրաշարժ

3280
Տարածել

2021 թվականի հուլիսի 8-14-ը ժամանակահատվածում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետություննների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 9 երկրաշարժ.

· Հուլիսի 8-ին. Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղում՝ 2 բալ ուժգնությամբ։ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

· Հուլիսի 9-ին. Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 11 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 8 կմ հյուսիս-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

· Հուլիսի 10-ին. Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

· Հուլիսի 11-ին. Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Աշոցք եւ Լոռու մարզի Մեծավան գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։ Հայաստան-Նախիջեւան սահմանային գոտում՝ Ելփին գյուղից 12 կմ հարավ-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Վայոց Ձորի մարզի Ռինդ, Ելփին, Չիվա, Արենի եւ Խաչիկ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 7 կմ հյուսիս-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 7 երկրաշարժ

· Հուլիսի 8-ին. Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ, որը զգացվել է ՀՀ տարածքում՝ Շիրակի մարզի Բավրա գյուղում, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում, Պաղաղբյուր եւ Աքորի գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ, որը զգացվել է ՀՀ տարածքում՝ Շիրակի մարզի Բավրա, Աշոցք եւ Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։

· Հուլիսի 10-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 33 կմ հարավ-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ եւ Թուրքիայում՝ Դողուբայազետ քաղաքից 19 կմ հարավ-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։

· Հուլիսի 14-ին. Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ, որը զգացվել է ՀՀ տարածքում՝ Շիրակի մարզի Բավրա եւ Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով երկու երկրաշարժ: Հուլիսի 8-ին 6,0 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում` Նեւադա նահանգի Ռինո քաղաքից 116 կմ դեպի հարավ-արեւելք: Հուլիսի 10-ին 6,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Մոլուքյան ծովում` Ինդոնեզիայի Տոբելո քաղաքից 213 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան: Հուլիսի 10-ին 5,9 մագնիտուդով Տաջիկստանի Սոգդիյան մարզի Խուջանդ քաղաքից 171 կմ դեպի հարավ-արեւելք տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվել է 5 մարդ:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»