Գլխավոր Միջոցառումներ Ձեւավորվում է հայ-ռուսական, կրթագիտական «արտակարգ» համագործակցություն

Ձեւավորվում է հայ-ռուսական, կրթագիտական «արտակարգ» համագործակցություն

2916
Տարածել

Այսօր Երեւանում համագործակցության համաձայնագիր ստորագրեցին Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան (ռեկտոր՝ փրկարար ծառայության գեներալ մայոր Համլետ Մաթեւոսյան) եւ Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության «Քաղաքացիական պաշտպանության ակադեմիան» (պետ՝ փրկարար ծառայության գեներալ-լեյտենանտ Վիկտոր Պանչենկով):

Համաձայնագրով սահմանված է համագործակցության երեք նպատակ. քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ աղետների հետեւանքների վերացման ոլորտների համար բարձր որակավորում ունեցող մասնագետներ պատրաստելու հարցում ջանքերի մեկտեղում, կրթական եւ գիտահետազոտական աշխատանքների որակի բարձրացում, արտակարգ իրավիճակների արձագանքման պետական լիազոր մարմինների աշխատանքներում գիտական հետազոտությունների արդյունքների ներդրում:

Առավել մանրամասն՝ այստեղ