Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

2049
Տարածել

Մարտի 25-31-ն Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի տարածքներում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի  ուժգնությամբ 3 երկրաշարժ՝

  • Մարտի 25-ին Իրանի Ահար քաղաքից 35 կմ հարավ-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ, Թուրքիայի Սարիղամիշ քաղաքից 40 կմ հարավ-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ։
  • Մարտի 30-ին Թուրքիայի Վան քաղաքից 38 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս 6.0 եւ ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել։

 

ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»