Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Վնասազերծվել է 1889 արկ, 5 հրթիռ , 10 ձեռքի նռնակ եւ այլ...

Վնասազերծվել է 1889 արկ, 5 հրթիռ , 10 ձեռքի նռնակ եւ այլ զինամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

1941
Տարածել

2022 թվականի փետրվարի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 863 զանգ:

Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում հրդեհի վերաբերյալ 7 կանչ են սպասարկել: Երկուական հրդեհ գրանցվել է տրանսպորտում, բնակելի շինությունում, 4-ը աղբանոցներում եւ մեկը չոր խոտածածկ տարածքում:

Արձանագրված հրդեհի դեպքերից բարեբախտաբար տուժածներ չկան:

Նշված ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի 17, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 22 կանչ: Փրկարարները վեց փակ դուռ են բացել, երեք կանչով քաղաքացիներին ազատել են խափանված վերալակներ, առողջական խնդիր ունեցող 3 քաղաքացու տեղափոխել բուժհաստատություն: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով՝ կատարվել է 3 ելք։ Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքնել են այլ բնույթի եւս 5 կանչի:

Նշված ժամանակահատվածում շարունակվել են ռազմական գործողությունների ընթացքում զոհված եւ անհետ կորած համարվող զինծառայողների, ինչպես նաեւ քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնոնումները:

Մարտունու շրջանում իրականացված որոնումների ընթացքում փրկարարները հայտնաբերել ու տարհանել են եւս մեկ հայ զինծառայողի (ռազմական գործողությունների մասնակից պահեստազորային, կամավորական) աճյուն:

Նրա ինքությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների եւ ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1711 աճյուն:

Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման եւ դրանց ոչնչացման ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացրել են հետախուզական եւ կանխարգելիչ աշխատանքներ: Այս շաբաթ Ասկերանի շրջանից հայտնաբերվել եւ վնասազերծվել է հրթիռակասետային 23 ռումբ, 29 պայթուցիչ, հակահետեւակային 15 եւ ականանետի 7 ական, 1889 արկ, 5 հրթիռ եւ 10 ձեռքի նռնակ:

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք՝ 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները:

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն