Գլխավոր ՀՀ ՆԳՆ Վերապատրաստման է մեկնել հայ փրկարարների եւս երկու խումբ

Վերապատրաստման է մեկնել հայ փրկարարների եւս երկու խումբ

3631
Տարածել

Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գտնվող հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի այս տարվա աշխատանքային պլանի համաձայն, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության 113 ծառայող վերապատրաստման դասընթացների կմասնակցի Ռուսաստանի տարբեր պրոֆիլային ուսումնական հաստատություններում՝ «Քաղաքացիական պաշտպանության ակադեմիա», «Հակահրդեհային ծառայության պետական ակադեմիա» եւ այլն:

Հայաստանցի 5 փրկարար փետրվարի 18-ից մարտի 1-ը ՌԴ ԱԻՆ «Քաղաքացիական պաշտպանության ակադեմիայում» մասնակցել է «Խաղաղ եւ պատերազմական ժամանակաշրջանում արտակարգ իրավիճակների գոտում վթարափրկարարական եւ այլ անհետաձգելի աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը» դասընթացի, 10 փրկարար փետրվարի 14-ից ապրիլի 5-ը Սոչիում մասնակցում է «Սկզբնական փրկարարական պատրաստություն» դասընթացի:

Ռուսաստան է մեկնել հայ փրկարարների եւս երկու խումբ: Մարտի 10-22-ը Սոչիում կվերապատրաստվեն 10 հոգի՝ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից, Երեւանի, Կոտայքի, Շիրակի փրկարարական վարչություններից: Դասընթացի թեման՝ «Արդյունաբերական լեռնագնացություն»: Իսկ մարտի 10-23-ը Մոսկվայում «Արտակարգ իրավիճակներում հակաճգնաժամային կառավարում (կանխատեսումների եւ մոնիթորինգի կազմակերպում, տիեզերական մոնիթորինգ)» թեմայով դասընթացի կմասնակցի Հայաստանի ԱԻՆ վեց ներկայացուցիչ՝ փրկարար ծառայության տարբեր վարչություններից, Տավուշի եւ Վայոց ձորի փրկարարական վարչություններից, ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ