Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ

2260
Տարածել

2022 թվականի մայիսի 12-18-ը ժամանակահատվածում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ 3 երկրաշարժ.

  • Մայիսի 13-ին Հայաստանում Շորժա գյուղից 2 կմ հյուսիս 3 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում եւ Շորժա գյուղում` 2-3 բալ  ուժգնությամբ:
  • Մայիսի 14-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արեւելք 6 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Շիրակի եւ Լոռու մարզերում` 4-5 բալ, Արագածոտնի եւ  Տավուշի մարզերում` 3-4 բալ, Երեւան քաղաքում եւ Արարատի մարզում՝ 3 բալ ուժգնությամբ, ինչպես նաեւ, Կոտայքի մարզի Աբովյան, Եղվարդ եւ Բյուրեղավան քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Մայիսի 18-ին Հայաստանում՝ Խաշթառակ գյուղից 3 կմ արեւմուտք 3 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Տավուշի մարզի Ազատամուտ, Դիտավան, Այգեհովիտ, Լուսաձոր, Խաշթառակ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ

Մայիսի 14-ին Թուրքիայում՝ Վան  քաղաքից 39 կմ հյուսիս-արեւելք 3-4 բալ ուժգնությամբ եւ 5 կմ հյուսիս-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

6,0 եւ ավել մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»