Գլխավոր Միջոցառումներ ԱԻՆ մարզիկները նոր մրցանակներ ունեն

ԱԻՆ մարզիկները նոր մրցանակներ ունեն

1749
Տարածել

Մարտի 27-ին կայացավ հաշմանդամային բազկամարտի Հայաստանի առաջնությունը՝ Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ։ Մասնակցում էին մոտ 70 մարզիկ ամբողջ հանրապետությունից, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների նախարարության երեք աշխատակից։

ԱԻՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի փորձագետ Հարություն Մխիթարյանը մինչեւ 65 կգ քաշային կարգում աջ եւ ձախ ձեռքերով նվաճեց երկու ոսկե մեդալ։ Անկեղծանում է՝ բազկամարտին, որպես սպորտ, Հայաստանում պատշաճ կերպով չեն վերաբերվում։ Հավանաբար այն պատճառով, որ այն պարաօլիմպիկ մարզաձեւ չէ, թեպետ հեռանկար կա, որ առաջիկա երկու տարում կմտնի նախաօլիմպիական ցուցակ։ Այդուհանդերձ ՃԿԿ փորձագետը նկատում է՝ Հայաստանում այս սպորտով զբաղվող բավական տաղանդավոր երեխաներ կան, բազկամարտիկ զինհաշմանդամների թիվն էլ օրեցօր ավելանում է։ Այս շրջանում Հարությունը զբաղվում է ծանրամարտով, պատրաստվում է մայիսին կայանալիք Եվրոպայի առաջնությանը։

ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տեղեկատվության վարչության տեղեկատվության ստացման եւ հաշվառման բաժնի առաջին կարգի մասնագետ Հովհաննես Ավանեսյանը մինչեւ 75 կգ քաշային կարգում ձախ ձեռքով զբաղեցրեց երրորդ, իսկ աջով՝ երկրորդ հորիզոնականը։

Նույն բաժնի գլխավոր մասնագետ Հրաչյա Մանուկյանը 75+ քաշային կարգում աջ ու ձախ ձեռքերով գրավեց երրորդ տեղը։ Հրաչյան պրոֆեսիոնալ բասկետբոլիստ է, ասում է՝ ամեն սպորտ իր հետաքրքրությունն ունի, կարեւորը՝ չզլանալ եւ սկսել։ Փոխվում է ապրելակերպդ, ժամանակդ իմաստալից է դառնում, մասնակցում ես տարբեր միջոցառումների, ծանոթանում հետաքրքիր մարդկանց հետ, վայելում հաղթանակի բերկրանքը։ Ապրիլին ԱԻՆ անվասայլակով բասկետբոլի թիմը կմեկնի Ֆրանսիա՝ Եվրոպայի առաջնության։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են փրկարար-մարզիկները

Հ.Գ. Առաջին անգամը չէ, որ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները մարզական հաջողություններ են գրանցում: ԱԻՆ մարզիկների ձեռքբերումների մասին կարդացեք.

1 արծաթ, 1 բրոնզ ԱԻՆ մարզիկների հերթական հաղթանակները

ԱԻՆ մարզիկները նվաճեցին մեդալներ

Նոր հաղթանակներ՝ ԱԻՆ մարզիկներից

ԱԻՆ մարզիկները՝ հաղթողի պատվանդանին

ԱԻՆ մարզիկների հաղթանակն ուժային մարզաձեւերում

ԱԻՆ մարզիկների նոր նվաճումները

ԱԻՆ մարզիկները ոսկե մեդալներ են նվաճել