Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Օգնություն՝ արգելափակված քաղաքացիներին

Օգնություն՝ արգելափակված քաղաքացիներին

1688
Տարածել

Սյունիքի եւ Վայոց ձորի մարզում տեղադրված առաջին օգնության փրկարարական հենակետերը շարունակում են իրենց աշխատանքը։

Մարտի 22-28-ն Աղվանիի հենակետի փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9, Շինուհայրի հենակետինը՝ 13 ավտոմեքենա։ Գորիսի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների հետ համատեղ օգնություն է ցուցաբերվել 150 ավտոմեքենայի։

Վայոց ձորի մարզի՝ Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի 161-րդ կիլոմետրում ծավալված հենակետն արձագանքել է երեք դեպքի, որոնցից երկուսը՝ ձնաբքի եւ մերկասառույցի վերաբերյալ։ Արգելափակումից դուրս է բերվել 5 ավտոմեքենա, 17 քաղաքացու ցուցաբերվել է օգնություն։ Նրանցից 6-ն առժամանակ հանգրվանել է հենակետում։

Արագածոտնի մարզում գրանցվել են շղթայական արգելափակումներ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին։ Օգնություն է ցուցաբերվել արգելափակված 80 ավտոմեքենայի՝ 130 ուղեւորով։ Մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Մելիքգյուղի ավտոճանապարհի փակ լինելու պատճառով անհնարին է դարձել Ծաղկահովիտի հիվանդանոց հասնելը։ Ճանապարհը բացելու նպատակով տրակտորի վարորդին ամենագնացով գյուղ են տեղափոխել փրկարարները։

Հենակետերում հերթապահությունը կշարունակվի՝ ըստ անհրաժեշտության։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ