Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Վնասազերծվել է 290 միավոր զինամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Վնասազերծվել է 290 միավոր զինամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

2184
Տարածել

Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հունիսի 6-12-ը ժամանակահատվածում գրանցվել է 540 զանգ, որից՝ 14-ը տեխնածին պատահարների, 2-ը՝ բնածին, 39-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են:

Չոր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհի վերաբերյալ 2 կանչ է ստացվել: Հրշեջ փրկարարները մարել են հրդեհները: Մայրաքաղաք Ստեփանակերտի բնակարաններից մեկում օձ է հայտնաբերվել: Փրկարարները սողունին տեղափոխել են անվտանգ տարածք:

Հունիսի 10-ին տեղացած հորդառատ անձրեւից հետո մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում ջուր է կուտակվել: Փրկարարները հեռացրել են անձրեւաջրերը: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 2 ելք:

Անցած շաբաթվա ընթացքում փրկարարները բուժհաստատություն, ապա՝ տուն են տեղափոխել առողջական խնդիր ունեցող 6 քաղաքացու, բացվել է ծափանված փականով վեց դուռ, երեք կանչով փրկարարները քաղաքացիներին ազատել են խաթանված վերելակներից:

Շաբաթվա ընթացքում սակրավորները՝ «The Halo Trust» եւ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ, Արցախի տարածքը զենք-զինամթերքից մաքրելու նպատակով՝ շարունակում են հետախուզական, միաժամանակ հայտնաբերված զինամթերքի ոչնչացման աշխատանքները: Յոթ օրվա ընթացքում հայտնաբերվել եւ ոչնչացվել է ընդհանուր 290 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք՝ 112 հատ պայթուցիչ, 35 հատ հրթիռ, հրթիռակասետային 7 հրթիռ, ականանետի 39 ական, 77 արկ, 1 ավիռաումբ, նռնականետի ՊԳ տեսակի 19 հատ նռնակ:

Ցանկացած աղետի, ճգնաժամի կամ պատահարի պահին հիշեք՝ 911 հեռախոսահամարը: ՆԳ նախարարության ստորաբաժանումները շարունակում են 24-ժամյա ծառայություն իրականացնել հանրապետության ողջ տարածքում:

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն