Գլխավոր Միջոցառումներ ԱԻՆ մարզիկները նվաճեցին մեդալներ

ԱԻՆ մարզիկները նվաճեցին մեդալներ

3534
Տարածել

Օգոստոսի 6-9-ը Հայաստանի հաշմանդամային սպորտի եւ Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիաների համագործակցությամբ «Կապուտակ Սեւան» լողափում անցկացվեցին հաշմանդամային սպորտի հանրապետական մարզական խաղեր՝ նվիրված ազգային հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանի հիշատակին։ Մրցաշարին մասնակցում էին նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ։

Լոռու մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատորներ Հարություն Մխիթարյանն ու Արթուր Կարապետյանը ոսկե մեդալներ նվաճեցին։ Մասնավորապես՝ ծանրամարտի եւ բազկամարտի միջազգային մեդալակիր Հարություն Մխիթարյանը հաղթեց սեղմում հենարանից վարժությունում եւ բազկամարտում աջ ու ձախ ձեռքերով։ Արթուր Կարապետյանն իր քաշային կարգում դարձավ սեղմում հենարանից վարժության առաջատարը։

ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տեղեկատվության վարչության տեղեկատվության ստացման եւ հաշվառման բաժնի առաջին կարգի մասնագետ Հովհաննես Ավանեսյանը 75+ կգ քաշային կարգում բազկամարտում աջ ու ձախ ձեռքերով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։ Մինչեւ 80 կգ քաշային կարգում սեղմում հենարանից վարժության երկրորդ տեղը նույնպես նրանն էր։

Շիրակի մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատոր, ծանրամարտիկ, սպորտի վարպետ Գրետա Վարդանյանի սաներն այս անգամ էլ արժանացան մրցանակային տեղերի։ Սեղմում հենարանից վարժության 55 կգ քաշային կարգում Սվետլանա Մանուկյանը զբաղեցրեց 1-ին, Ելենա Պետրոսյանը՝ 2-րդ տեղը։ 65 կգ քաշային կարգում երրորդ տեղին արժանացավ Արթուր Գալստյանը։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել են մարզիկները