Գլխավոր ՀՀ ՆԳՆ ԱԻՆ մարզիկները՝ հաղթողի պատվանդանին

ԱԻՆ մարզիկները՝ հաղթողի պատվանդանին

2455
Տարածել

Հոկտեմբերի 19-ին Հայաստանի ուժային եռամարտի եւ Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիաների նախաձեռնությամբ անցկացվեց սեղմում հենարանից վարժության Հայաստանի առաջնությունը։

Այս տարի մրցույթին մասնակցեցին աննախադեպ թվով հաշմանդամություն ունեցող անձինք՝ 50 հոգի։ Արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տեղեկատվության վարչության աշխատակիցները, որոնք արդեն փորձառու մարզիկներ են, հաղթանակներ գրանցեցին․

  • Մինչեւ 61 կգ քաշային կարգում սպորտի վարպետ Գրետա Վարդանյանը 95 կգ արդյունքով դարձավ առաջատար եւ աղջիկների մրցույթի բացարձակ հաղթող։ Իսկ նրա 5 սաները նվաճեցին 6 մեդալ։
  • Մինչեւ 61 կգ քաշային կարգում Գոհար Նավասարդյանը 35 կգ արդյունքով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։
  • Մինչեւ 65 կգ քաշային կարգում Հարություն Մխիթարյանը 130 կգ արդյունքով դարձավ հաղթող եւ տղաների մրցույթի բացարձակ չեմպիոն։
  • Մինչեւ 72 կգ քաշային կարգում Սարգիս Միրիբյանը 115 կգ արդյունքով նվաճեց առաջատարի եւ բացարձակ չեմպիոնի 3-րդ հավակնորդի տիտղոսները։
  • Մինչեւ 72 կգ քաշային կարգում Սեւակ Մխիթարյանը 80 կգ արդյունքով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։
  • Մինչեւ 75 կգ քաշային կարգում Հովհաննես Ավանեսյանը գրանցեց 90 կգ արդյունք։
  • Մինչեւ 88 կգ քաշային կարգում Հովհաննես Խզմալյանը 95 կգ արդյունքով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Լիլիան Գալստյանը