Գլխավոր Սպիտակ-30 Ապրելու կամքը չկոտրվեց

Ապրելու կամքը չկոտրվեց

1412
Տարածել

1988 թվականի դեկտեմբերին այս վիճակում էր Հայաստանի հյուսիսը: Ամեն ինչ կորցրած մարդիկ վաղվա օրը չէին տեսնում, բայց ապրելու բնազդն ու կամքը չէին կորել: Մարդիկ փորձում էին կացարան, ծածկ ստեղծել-ունենալ, փորձում էին չկոտրվել անմարդկային վշտից ու ողբերգությունից: Ախուրյանի Ջրառատ գյուղի բնակիչները մնացին գյուղում, շինարարներին օգնելու ավիրված տների տեղում կառուցելու նոր տներ: Այս մարդիկ հողին նվիրված էին ու կպած, այլ տեղ իրենք կյանքը չէին պատկերացնում:

Լուսանկարում պատկերված շունն էլ, որ կորցրել են իրեն խնամող, կերակրողների մեծ մասին, շարունակում էր հավատարիմ հսկել ավիրված տունը: Կյանքը կարող է դաժան հարվածներ հասցնել, մարդ է որոշում դրանից հետո ինչ անել՝ ապրել, թե կոտրվել: Մենք ապրեցինք: Այս շան տերերը ապրելու կողմակից էին, այդպես էին ապրում մինչեւ աղետն ու դրանից հետո: Շունը գիտեր, որ տերերը ապրելու կամք եւ ուժ ունեն ու հսկում էր երբեմնի հզոր օջախը: