Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 53 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

53 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

2254
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը դեկտեմբերի 7-14 ժամանակահատվածում ստացել է 53 զանգ, որից 44-ը՝ հոգեբանական աջակցության եւ ուղղորդման վերաբերյալ: Այս 44-ից 13-ը եղել է կորոնավիրուսով հնարավոր վարակվածության մասին:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. չորսը՝ հոգեկան խանգարումներով քաղաքացու, երեքը՝ ռազմական դրության, մեկական՝ միջանձնային բնույթի խնդրի եւ հրդեհի վերաբերյալ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն