Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 38 խորհրդատվություն, 39 ուղեգրում, 3 դասընթաց․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

38 խորհրդատվություն, 39 ուղեգրում, 3 դասընթաց․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

176
Տարածել

2022 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 38 քաղաքացու:

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 72 մարդ` 50 ծառայող, 50 ընտանիքի անդամ, 2 կենսաթփոշակառու։ 39-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։

Վարչության մասնագետները «Առաջին բուժօգնություն» դասընթացներ են կազմակերպել ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» վերապատրաստվող փրկարարների, ֆինանսների նախարարության, պետական եկամուտների կոմիտեի արտակարգ իրավիճակներում` բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտների պատասխանատու պաշտոնյաների համար: