Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկու երկրաշարժ

1692
Տարածել

2022 թվականի փետրվարի 3-9-ը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետություննների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկու երկրաշարժ. փետրվարի 5-ին. Հայաստանում՝ Տաշիր քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք՝ 2-3 բալ ուժգնությամբ և Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 1 երկրաշարժ

· Փետրվարի 3-ին. Թուրքիայում՝ Աղրի քաղաքից 28 կմ հյուսիս-արևելք՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով 3 երկրաշարժ: Փետրվարի 3-ին 6,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պերուի հյուսիսում` Բարրանկա քաղաքից 47 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Հաջորդ օրը 6,3 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Հնդկական օվկիանոսի հարավային հատվածում: Փետրվարի 8-ին 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ատլանտյան օվկիանոսում` Միջատլանտյան լեռնաշղթայի կենտրոնական հատվածում: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»