Գլխավոր Վերլուծություն Անցկացվել է բժիշկ-փրկարարների պատրաստության դեկտեմբերի ամենամսյա դասընթացը

Անցկացվել է բժիշկ-փրկարարների պատրաստության դեկտեմբերի ամենամսյա դասընթացը

2948
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության փրկարար ծառայողների 2021 թվականի հրամանատարական, մարտական ու մասնագիտական պատրաստության տարեկան պլանի համաձայն, ամեն ամսվա վերջում կազմակերպվում են դասընթացներ՝ չորս թեմայով. նորմատիվ իրավական փաստաթղթերի ուսումնասիրում, մասնագիտական պատրաստություն, առօրյա գործունեության կազմակերպում, շարային պատրաստություն: Դասընթացի տեւողությունը 46 ժամ է, որի կեսից ավելին՝ 26 ժամ հատկացվում է մասնագիտական պատրաստությանը: Քննարկվելիք հարցերն ընտրվում են ստորաբաժանումների ներկայացրած առաջարկությունների հիման վրա:

Ըստ տարեկան պլանի, դեկլտեմբերի 24-ին կազմակերպվել է երկու դասընթաց՝ սպայական եւ ենթասպայական կազմերի համար: Մասնակցել են 23 հոգի՝ բժշկական ապահովման վարչության պետ, պետի տեղակալ, բուժկանխարգելման, անհետաձգելի բժշկական օգնության բաժինների հրահանգիչներ, նույն բաժինների բուժքույրեր, բուժակներ, վարորդ-փրկարարներ:

Դասընթացների ունկնդիրներին են ներկայացվել հետեւյալ զեկույցները. «Արտակարգ իրավիճակներում բժշկական օգնության կազմակերպում», «Աղետի ժամանակ օգտագործվող բժշկական սարքավորումներ, պարագաներ եւ դեղորայք», «Ծառայողական կարգապահություն, համազգեստի կրման կանոնակարգ, անձնական հիգիենայի կանոններ», «Զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաեւ փրկարար ծառայության ծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման եւ ֆինանսավորման կարգը, ծառայությունների փաթեթը, ուղեգրի ձեւը» եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ. Նախորդ ամիսների դասընթացները.

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս

Օգոստոս

Սեպտեմբեր

Հոկտեմբեր

Նոյեմբեր