Գլխավոր Վերլուծություն Անցկացվել է բժիշկ-փրկարարների պատրաստության մայիսի ամենամսյա դասընթացը

Անցկացվել է բժիշկ-փրկարարների պատրաստության մայիսի ամենամսյա դասընթացը

3275
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության փրկարար ծառայողների 2021 թվականի հրամանատարական, մարտական ու մասնագիտական պատրաստության տարեկան պլանի համաձայն, ամեն ամսվա վերջում կազմակերպվում են դասընթացներ՝ չորս թեմայով. նորմատիվ իրավական փաստաթղթերի ուսումնասիրում, մասնագիտական պատրաստություն, առօրյա գործունեության կազմակերպում, շարային պատրաստություն: Դասընթացի տեւողությունը 46 ժամ է, որի կեսից ավելին՝ 26 ժամ հատկացվում է մասնագիտական պատրաստությանը: Քննարկվելիք հարցերն ընտրվում են ստորաբաժանումների ներկայացրած առաջարկությունների հիման վրա:

Ըստ տարեկան պլանի, մայիսի 27-ին կազմակերպվել է երկու դասընթաց՝ սպայական եւ ենթասպայական կազմերի համար: Մասնակցել են 25 հոգի՝ բժշկական ապահովման վարչության պետ, պետի տեղակալ, բուժկանխարգելման, անհետաձգելի բժշկական օգնության բաժինների հրահանգիչներ, նույն բաժինների բուժքույրեր, բուժակներ, վարորդ-փրկարարներ:

Դասընթացների ունկնդիրներին են ներկայացվել հետեւյալ զեկույցները. «Փրկարար ծառայության համակարգը խաղաղից ռազմական դրության փոխադրելու դեպքում բժշկական ապահովման վարչության գործելակարգը», «Արտակարգ իրավիճակի առաջացման դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը», «Արյունահոսությունների դասակարգում», «Տերմինալ վիճակներ եւ վերակենդանացման հիմունքներ», «Գիտակցության խանգարումներ», «Սիրտ-թոքային վերակենդանացում՝ ՍԹՎ, հնարքներ եւ տեխնիկան», «Բժշկական գույքի, պարագաների, սարքավորումների գույքագրում, տեխնիկական բնութագրեր» եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ. Նախորդ ամիսների դասընթացներ.

Փետրվար

Մարտ

Ապրիլ