Գլխավոր Վերլուծություն Անցկացվել է բժիշկ-փրկարարների պատրաստության մարտի ամենամսյա դասընթացը

Անցկացվել է բժիշկ-փրկարարների պատրաստության մարտի ամենամսյա դասընթացը

1829
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության փրկարար ծառայողների 2021 թվականի հրամանատարական, մարտական ու մասնագիտական պատրաստության տարեկան պլանի համաձայն, ամեն ամսվա վերջում կազմակերպվում են դասընթացներ՝ չորս թեմայով. նորմատիվ իրավական փաստաթղթերի ուսումնասիրում, մասնագիտական պատրաստություն, առօրյա գործունեության կազմակերպում, շարային պատրաստություն: Դասընթացի տեւողությունը 46 ժամ է, որի կեսից ավելին՝ 26 ժամ հատկացվում է մասնագիտական պատրաստությանը: Քննարկվելիք հարցերն ընտրվում են ստորաբաժանումների ներկայացրած առաջարկությունների հիման վրա:

Ըստ տարեկան պլանի, մարտին կազմակերպվել է երկու դասընթաց՝ սպայական եւ ենթասպայական կազմերի համար: Մասնակցել են 25 հոգի՝ բժշկական ապահովման վարչության պետ, պետի տեղակալ, բուժկանխարգելման, անհետաձգելի բժշկական օգնության բաժինների հրահանգիչներ, նույն բաժինների բուժքույրեր, բուժակներ, վարորդ-փրկարարներ:

Դասընթացների ունկնդիրներին են ներկայացվել հետեւյալ զեկույցները. «Առաջին բուժօգնության կազմակերպումը եւ ցուցաբերման առանձնահատկությունները», «Արտաքին ազդակների ազդեցությունը օրգանիզմի վրա, օրգանիզմի գերտաքացում, այրվածքներ, օրգանիզմի ընդհանուր գերսառեցում, ցրտահարություն, հոսանքահարում,կայծակնահարում», «Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառներում ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվության ստացման եւ ազդարարման կարգը, ղեկավար կազմի եւ անձնկազմի ազդարարման սխեմա» եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ