Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 14 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

14 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

3035
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը դեկտեմբերի 20-27-ը ժամանակահատվածում ստացել է 14 զանգ, որից 5-ը՝ հոգեբանական ուղղորդման վերաբերյալ:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. 3 զանգ հոգեկան խանգարումներով քաղաքացիների, երկուական՝ ինքնասպանության փորձի, ալկոհոլային կախվածություն ունեցող քաղաքացիների, մեկական՝ ինքնավնասման սպառնալիքի, ռազմական դրության վերաբերյալ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։