Գլխավոր Միջոցառումներ ՃԿՊԱ-ում ամփոփվեց 2021-ը. Ծրագրերը գերակատարվել են

ՃԿՊԱ-ում ամփոփվեց 2021-ը. Ծրագրերը գերակատարվել են

2911
Տարածել

Դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» խորհրդի նիստ՝ խորհրդի նախագահ, արտակարգ իրավիճակների առաջին փոխնախարար Արմեն Փամբուխչյանի նախագահությամբ: Խորհուրդը հաստատեց 2021 թվականին կատարված աշխատանքների հաշվետվությունը եւ 2022 թվականի ծրագրերը:

Ինչպես եւ նախորդ տարիներին, 2021 թվականին ակադեմիան աշխատել է հետեւյալ հիմնական ուղղություններով՝ փրկարարների վերապատրաստում, ղեկավար կազմի վերապատրաստում, միջին մասնագիտական, բակալավրի, մագիստրոսի կրթական ծրագրերով ուսուցման կազմակերպում, բնակչության ուսուցում, գիտահետազոտական աշխատանքներ: Ծախսերի արդյունավետության բարձրացման, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված հեռավար դասընթացներ կազմակերպելու արդյունքում ֆինանսական միջոցներ են տնտեսվել, սակայն, ծրագրերը գերակատարվել են:

Առավել մանրամասն՝ այստեղ