Գլխավոր Վերլուծություն Անցկացվել է բժիշկ-փրկարարների պատրաստության օգոստոսի ամենամսյա դասընթացը

Անցկացվել է բժիշկ-փրկարարների պատրաստության օգոստոսի ամենամսյա դասընթացը

518
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության փրկարար ծառայողների 2021 թվականի հրամանատարական, մարտական ու մասնագիտական պատրաստության տարեկան պլանի համաձայն, ամեն ամսվա վերջում կազմակերպվում են դասընթացներ՝ չորս թեմայով. նորմատիվ իրավական փաստաթղթերի ուսումնասիրում, մասնագիտական պատրաստություն, առօրյա գործունեության կազմակերպում, շարային պատրաստություն: Դասընթացի տեւողությունը 46 ժամ է, որի կեսից ավելին՝ 26 ժամ հատկացվում է մասնագիտական պատրաստությանը: Քննարկվելիք հարցերն ընտրվում են ստորաբաժանումների ներկայացրած առաջարկությունների հիման վրա:

Ըստ տարեկան պլանի, օգոստոսի 27-ին կազմակերպվել է երկու դասընթաց՝ սպայական եւ ենթասպայական կազմերի համար: Մասնակցել են 23 հոգի՝ բժշկական ապահովման վարչության պետ, պետի տեղակալ, բուժկանխարգելման, անհետաձգելի բժշկական օգնության բաժինների հրահանգիչներ, նույն բաժինների բուժքույրեր, բուժակներ, վարորդ-փրկարարներ:

Դասընթացների ունկնդիրներին են ներկայացվել հետեւյալ զեկույցները. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին օրենք», «Փրկարարների եւ փրկարարական կազմավորումների որակավորման կազմակերպման դասընթացը», «Վերքեր եւ վնասվածքներ», «Գլխի, աչքի, ողնաշարի, կրծքավանդակի վնասվածքներ», «Օտար մարմին», «Դեսմուրգիա», «Աչքերի լվացում», «Վիրակապի տեղադրումը բաց պնեւմաթորաքսի ժամանակ» եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ. Նախորդ ամիսների դասընթացները.

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս