Գլխավոր Վերլուծություն Անցկացվել է բժիշկ-փրկարարների պատրաստության սեպտեմբերի ամենամսյա դասընթացը

Անցկացվել է բժիշկ-փրկարարների պատրաստության սեպտեմբերի ամենամսյա դասընթացը

66
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության փրկարար ծառայողների 2021 թվականի հրամանատարական, մարտական ու մասնագիտական պատրաստության տարեկան պլանի համաձայն, ամեն ամսվա վերջում կազմակերպվում են դասընթացներ՝ չորս թեմայով. նորմատիվ իրավական փաստաթղթերի ուսումնասիրում, մասնագիտական պատրաստություն, առօրյա գործունեության կազմակերպում, շարային պատրաստություն: Դասընթացի տեւողությունը 46 ժամ է, որի կեսից ավելին՝ 26 ժամ հատկացվում է մասնագիտական պատրաստությանը: Քննարկվելիք հարցերն ընտրվում են ստորաբաժանումների ներկայացրած առաջարկությունների հիման վրա:

Ըստ տարեկան պլանի, սեպտեմբերի 24-ին կազմակերպվել է երկու դասընթաց՝ սպայական եւ ենթասպայական կազմերի համար: Մասնակցել են 23 հոգի՝ բժշկական ապահովման վարչության պետ, պետի տեղակալ, բուժկանխարգելման, անհետաձգելի բժշկական օգնության բաժինների հրահանգիչներ, նույն բաժինների բուժքույրեր, բուժակներ, վարորդ-փրկարարներ:

Դասընթացների ունկնդիրներին են ներկայացվել հետեւյալ զեկույցները. «Հրդեհային անվտանգության մասին օրենք», «Միավորված ազգերի կազմակերպության մարդասիրական արձագանքման համակարգը», «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) մեթոդաբանությունը», «Վերքեր եւ վնասվածքներ», «Որովայնի եւ հենաշարժիչ համակարգի վնասվածքներ», «Երկարատեւ ճնշման համախտանիշ», «Միզապարկի ուրետրալ կաթետերիզացիա», «911 ծառայության ելքերի սպասարկում, դեպքի վայրում գործելակարգի հրահանգավորում» եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ. Նախորդ ամիսների դասընթացները.

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս

Օգոստոս