Գլխավոր Վերլուծություն Անցկացվել է բժիշկ-փրկարարների պատրաստության հոկտեմբերի ամենամսյա դասընթացը

Անցկացվել է բժիշկ-փրկարարների պատրաստության հոկտեմբերի ամենամսյա դասընթացը

3217
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության փրկարար ծառայողների 2021 թվականի հրամանատարական, մարտական ու մասնագիտական պատրաստության տարեկան պլանի համաձայն, ամեն ամսվա վերջում կազմակերպվում են դասընթացներ՝ չորս թեմայով. նորմատիվ իրավական փաստաթղթերի ուսումնասիրում, մասնագիտական պատրաստություն, առօրյա գործունեության կազմակերպում, շարային պատրաստություն: Դասընթացի տեւողությունը 46 ժամ է, որի կեսից ավելին՝ 26 ժամ հատկացվում է մասնագիտական պատրաստությանը: Քննարկվելիք հարցերն ընտրվում են ստորաբաժանումների ներկայացրած առաջարկությունների հիման վրա:

Ըստ տարեկան պլանի, հոկտեմբերի 28-ին կազմակերպվել է երկու դասընթաց՝ սպայական եւ ենթասպայական կազմերի համար: Մասնակցել են 23 հոգի՝ բժշկական ապահովման վարչության պետ, պետի տեղակալ, բուժկանխարգելման, անհետաձգելի բժշկական օգնության բաժինների հրահանգիչներ, նույն բաժինների բուժքույրեր, բուժակներ, վարորդ-փրկարարներ:

Դասընթացների ունկնդիրներին են ներկայացվել հետեւյալ զեկույցները. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին օրենք», «Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնները», «Ավտովթարներ», «Տուժածների շտապ դուրս բերումը եւ տեղափոխումը», «Բուժաշխատողներին փրկարարական գործի նվազագույն պաշարի ուսուցում», «Շտապ օգնության մեքենաների սարքավորումների փորձարկում, հանձնում-ընդունում» եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ. Նախորդ ամիսների դասընթացները.

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս

Օգոստոս

Սեպտեմբեր