Գլխավոր Վերլուծություն Անցկացվել է բժիշկ-փրկարարներ փետրվարի ամենամսյա դասընթացը

Անցկացվել է բժիշկ-փրկարարներ փետրվարի ամենամսյա դասընթացը

2175
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության փրկարար ծառայողների 2021 թվականի հրամանատարական, մարտական ու մասնագիտական պատրաստության տարեկան պլանի համաձայն, ամեն ամսվա վերջում կազմակերպվում են դասընթացներ՝ չորս թեմայով. նորմատիվ իրավական փաստաթղթերի ուսումնասիրում, մասնագիտական պատրաստություն, առօրյա գործունեության կազմակերպում, շարային պատրաստություն: Դասընթացի տեւողությունը 46 ժամ է, որի կեսից ավելին՝ 26 ժամ հատկացվում է մասնագիտական պատրաստությանը: Քննարկվելիք հարցերն ընտրվում են ստորաբաժանումների ներկայացրած առաջարկությունների հիման վրա:

Ըստ տարեկան պլանի, փետրվարին կազմակերպվել է երկու դասընթաց՝ սպայական եւ ենթասպայական կազմերի համար: Մասնակցել են 25 հոգի՝ բժշկական ապահովման վարչության պետ, պետի տեղակալ, բուժկանխարգելման, անհետաձգելի բժշկական օգնության բաժինների հրահանգիչներ, նույն բաժինների բուժքույրեր, բուժակներ, վարորդ-փրկարարներ:

Դասընթացների ունկնդիրներին են ներկայացվել հետեւյալ զեկույցները. «Արտակարգ իրավիճակների դասակարգումը եւ բժշկատակտիկական բնութագրերը», «Առաջին բուժօգնության կազմակերպումը եւ ծավալումը արտակարգ դրության ժամանակ», «Տուժածների առաջնային եւ երկրորդային զննումը եւ վիճակի գնահատումը», «Թոքերի արհեստական վենտիլյացիա AMBU պարկով եւ այլ սարքավորումներով» եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ