Գլխավոր ՀՀ ՆԳՆ «Բյուջե-2022»-ը քննարկվեց ԱԺ հանձնաժողովների նիստում

«Բյուջե-2022»-ը քննարկվեց ԱԺ հանձնաժողովների նիստում

3324
Տարածել

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության ու անվտանգության հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր՝ նոյեմբերի 1-ին քննարկվում էր «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի արտակարգ իրավիճակների նախարարության հատվածը: Հիմնական բանախոսներն էին արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն ու ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Կառավարությունն առաջարկում է 2022 թվականին արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացնել 13,975 միլիարդ դրամ: Այս գումարում կիրականացվի 9 միջոցառում 6 ուղղությամբ՝ տեխնիկական անվտանգության կանոնակարգում, արտակարգ իրավիճակներին արձագանքման կարողությունների զարգացում, սեյսմիկ պաշտպանություն, փրկարարական ծառայություններ, ռազմավարական նշանակության պաշարների կառավարում, արտակարգ իրավիճակների բնագավառի պետական քաղաքականության մշակում:

Ըստ ուղղությունների առավել մանրամասն՝ այստեղ