Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները 342 կանչի են արձագանքել

Փրկարարները 342 կանչի են արձագանքել

3278
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 342 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Անցած շաբաթ 57 հրդեհ է գրանցվել՝ այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 17 կեղծ ահազանգ:

Անցած շաբաթ փրկարարները 128 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 80-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի, Նոր նորք, Կենտրոն, Շենգավիթ, Արաբկիր, Աջափնյակ վարչական շրջաններում, Շիրակում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված 39 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 44 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել «Հյուրանոցում առաջացած հրդեհի դեպքում տագնապ եւ տարհանում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը ատոմակայանի թունելներում», «Ատոմակայանի միջուկային (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը», «Հրդեհաշիջումը առողջապահական հաստատությունում», «Գազալցակայանում գազի արտահոսքից բռնկված հրդեհի հրդեհաշիջումը», «Երեխաների տարհանում եւ հրդեհաշիջում դպրոցում հրդեհի ժամանակ», «Օդային տագնապ ազդանշանի դեպքում անձնակազմի պատսպարման իրականացումը», «Հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը հրդեհապայթյունավտանգ օբյեկտում», «Հրդեհաշիջումը առեւտրային բազայի պահեստային մասում» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ: