Գլխավոր ՀՀ ՆԳՆ Կմասնավորեցվի «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ընկերությունը

Կմասնավորեցվի «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ընկերությունը

3149
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկով, կառավարությունն այսօր որոշել է պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրում ներառել «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ընկերությունը:

Ընկերության ֆինանսական միջոցները հիմնականում գոյանում են՝ ստորգետնյա աշխատանքներում վթարների կանխարգելումից, շնչառության համար վնասակար միջավայրերում փրկարարական եւ տեխնիկական աշխատանքների կատարումից, պողպատյա ճոպանների փորձարկումից, թթվածնային եւ այլ գազերի բարձր ճնշման փոքրածավալ ու մեծածավալ բալոնների փորձարկումից, հանքահորերի օդափոխության համակարգի ուսումնասիրումից, հանքախորշերում փոշու եւ գազերի թույլատրելի պարունակությունների ուսումնասիրումից ու առաջարկությունների (եզրակացությունների) տրամադրումից, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ տնտեսական գործունեությունից:

Որոշման համաձայն, մասնավորեցման արդյունքում ինչ-որ չափով կնվազի ընկերության` որպես պետական կառույցի գերիշխող դիրքը ոլորտում, որի հետեւանքով կստեղծվեն լեռնափրկարար ծառայություն մատուցող կազմակերպություններ, ծառայության մատուցումը կդառնա մրցակցային, խթան կհանդիսանա ավելի մատչելի եւ որակյալ ծառայության մատուցման համար: