Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 49 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

49 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

3289
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 1 ժամանակահատվածում ստացել է 49 զանգ, որից 33-ը՝ հոգեբանական աջակցության եւ ուղղորդման վերաբերյալ:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. 10` հոգեկան խանգարումներով քաղաքացիների, երեքը՝ ինքնասպանության փորձի, մեկական ինքնավնասման սպառնալիքի, ռազմական դրության վերաբերյալ: Գրանցվել է նաեւ մեկ կեղծ ահազանգ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն