Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ 1...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ 1 երկրաշարժ է գրանցվել

176
Տարածել

Օգոստոսի 18-24-ն Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ գրանցել է 1 երկրաշարժ, մասնավորապես՝ օգոստոսի 18-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 9 կմ հյուսիս-արեիելք՝ 4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանում 3 եւ ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 4 երկրաշարժ՝

  • օգոստոսի 18-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 26 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ, Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 5 կմ արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • օգոստոսի 19-ին Իրանում՝ Թասուջ քաղաքից 18 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ եւ Ահար քաղաքից 38 կմ հարավ-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս 6.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել օգոստոսի 23-ին Ինդոնեզիայի Հարավային Սումատրա նահանգի Պագար Ալամ քաղաքից 106 կմ հարավ: Երկրաշարժի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»