Գլխավոր ՀՀ ՆԳՆ Բյուջե-2022 նախագիծ. ԱԻՆ-ին հատկացնել 13,975 միլիարդ դրամ

Բյուջե-2022 նախագիծ. ԱԻՆ-ին հատկացնել 13,975 միլիարդ դրամ

3557
Տարածել

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Հայաստանի կառավարությունը հաստատել է «Հայաստանի հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի հանրապետության օրենքի» նախագիծը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Կառավարությունն առաջարկում է 2022 թվականին արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրել 13,975 միլիարդ դրամ:

Ըստ ուղղությունների.

1. Փրկարարական ծառայություններ՝ 11,608 միլիարդ դրամ

2. Արտակարգ իրավիճակների բնագավառում քաղաքականության մշակում, խորհրդատվական ծառայությունների տրամադրում եւ մոնիտորինգի իրականացում՝ 1,426 միլիարդ դրամ

3. Օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ գործուղված փրկարարական ծառայողների ուսուցման կազմակերպում՝ 13,603 միլիոն

4. Արտակարգ իրավիճակներին արձագանքնելու հմտությունների եւ կարողությունների ձեւավորման եւ ընդլայնման, բնակչության տեղեկացվածության մակարդակի բարելավման նպատակով արտակարգ իրավիճակների արձագանքման կարողությունների զարգացում՝ 114,777 միլիոն դրամ

5. Արտադրական վտանգավոր օբյեկտների շահագործմամբ պայմանավորված տեխնածին վթարների եւ դրանց հետեւանքով հասարակությանը եւ տնտեսությանը պատճառվող վնասների ռիսկերի նվազեցման նպատակով տեխնիկական անվտանգության կանոնակարգում՝ 43,380 միլիոն դրամ

6. Սեյսմիկ պաշտպանություն՝ 752,861 միլիոն դրամ

7. Փրկարարական ծառայողներին եւ փրկարար շներին դեղորայքով ապահովում՝ 875 հազար դրամ

8. Հայաստանի, Ռուսաստանի եւ երրորդ երկրների տարածքում արտակարգ իրավիճակների կանխարգելման աշխատանքների մասնակցություն եւ արտակարգ իրավիճակներից տուժած բնակչությանը մարդասիրական օգնության ցուցաբերում՝ 36,356 միլիոն եւ այլն: