Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկվել է մեկ մարդ. Սեւանի ջրափրկարարներն ամփոփում են շաբաթը

Փրկվել է մեկ մարդ. Սեւանի ջրափրկարարներն ամփոփում են շաբաթը

3210
Տարածել

Օգոստոսի 24-31-ը ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սեւանի հատուկ ջրափրկարարական ջոկատը Սեւանա լճի տարածքում արձագանքել է մեկ ահազանգի: Մասնավորապես՝ հանրային առաջին լողափից հայտնաբերվել եւ ափ է դուրս բերվել մեկ ջրահեղձվող քաղաքացի:

Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքել են նաեւ արգելափակումից դուրս բերելու կանչի: «Լավանդա սիթի» տնակային ավանին հարակից ճահճային հատվածից դուրս է բերվել երկու քաղաքացի:

Հանրային լողափերում ջրափրկարարների հերթապահությունը շարունակվում է: