Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 6 հեռախոսային խորհրդատվություն․ ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

6 հեռախոսային խորհրդատվություն․ ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

3127
Տարածել

Օգոստոսի 2-9-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը ստացել է 14 զանգ, որոնցից 6-ը՝ հոգեբանական ուղղորդման եւ աջակցության վերաբերյալ։

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով․ մեկական՝ ինքնասպանության փորձի, ինքնավնասման սպառնալիքի, միջանձնային բնույթի խնդրի, հրդեհի, երեխաների, երեքը՝ հոգեկան խանգարումներով քաղաքացիների վերաբերյալ։

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։