Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Անցած շաբաթ վնասազերծվել է 2 հրթիռ, 3 նռնակ, 1 պայթուցիչ. Արցախի փրկարարներն...

Անցած շաբաթ վնասազերծվել է 2 հրթիռ, 3 նռնակ, 1 պայթուցիչ. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

2633
Տարածել

2021 թվականի հոկտեմբերի 4-10-ն ընկած ժամանակահատվածում Արցախի հանրապետության ներքին գործերի նապարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 498 զանգ:

Նախորդ շաբաթվա համեմատ զգալիորեն նվազել են հրդեհի վերաբերյալ կանչերը, որը մեծապես պայմանավորված է հանրապետության տարածքում ջերմաստիճանի կտրուկ նվազմամբ: Գրանցված չորս հրդեհից երկուսը բռնկվել է չոր խոտածածկ տարածքում, երկուսը՝ աղբանոցներում:

Զենք զինամթերքի հայտնաբերման եւ դրանց ոչնչացման նպատակով սակրավորական խմբերն անցած շաբաթ ինժեներահետախուզական աշխատանքներ են իրականացրել հանրապետության բոլոր շրջաններում: Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել եւ վնասազերծվել է կասետային 2 հրթիռ, ձեռքի 3 նռնակ եւ 1 պայթուցիչ:

Անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 23, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 28 պատահար: Ութ փակ դուռ է բացվել, երկու կանչով փրկարարները վերելակներում արգելափակված քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել, առողջական խնդիրներ ունեցող երկու քաղաքացի է տեղափոխվել բուժհաստատություն, երկու ընտանիքի ջուր է մատակարարվել:

Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը շարունակում են զոհված եւ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները:

Զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում մինչ օրս հայտնաբերվել եւ տարհանվել է ընդհանուր 1681 աճյուն, որոնց թվում նաեւ քաղաքացիական անձինք են:

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն