Տեղեկացել ենք, որ նոյեմբերի 16-ից Արցախի հանրապետությունում են Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության փրկարարները՝ խաղաղ բնակավայրերում ծավալվող շինարարության եւ ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված ծրագրերում օգնելու նպատակով:
Մարտակերտում ավարտին է մոտենում բազմաբնակարան 25 շենքի վերականգնումը, իսկ Ստեփանակերտում՝ 100 տեղանոց հյուրանոցի վերականգնումը:
Բացի սրանից, ռուս փրկարարները ակտիվ շփվում են Արցախի երեխաների հետ: Օրինակ Ստեփանակերտի Անդրեյ Սախարովի անվան դպրոցի 7-9 դասարանների աշակերտների համար անվտանգության մշակույթի դաս են անցկացրել, իսկ կրտսեր դասարանների երեխաների հետ՝ ֆուտբոլ խաղացել:
Կարդացեք նաեւ.
3 000 տաք ծածկոց եւ եւս 8 տոննա շինանյութ Արցախին
Ռուս փրկարարները վերականգնում են Արցախի դպրոցներն ու բուժհաստատությունները
Արցախ է ժամանել ռուս փրկարարների երկրորդ խումբը