Գլխավոր Միջոցառումներ 3 000 տաք ծածկոց եւ եւս 8 տոննա շինանյութ Արցախին

3 000 տաք ծածկոց եւ եւս 8 տոննա շինանյութ Արցախին

2063
Տարածել

Տեղեկացրել ենք, որ նոյեմբերի 16-ից Արցախի հանրապետությունում են Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության փրկարարները՝ խաղաղ բնակավայրերում ծավալվող շինարարության եւ ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված ծրագրերում օգնելու նպատակով:

Արցախ է տեղափոխվել ռուսական մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը՝ ավելի քան 3 հազար հատ տաք ծածկոց, 6,5 տոննա մետաղական եւ 1,2 տոննա փայտյա կառուցատարեր: Բեռի տեղափոխմանն աջակցել է Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գտնվող հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը:

Բացի սրանից, ռուս փրկարարները անվտանգության մշակույթի բաց դաս են անցկացրել Ասկերանի շրջանի Իվանյան գյուղի Օնիկ Գրիգորյանի անվան դպրոցի աշակերտների համար: Երեխաներին պատմել են հրդեհային անվտանգության, գազասարքավորումներից օգտվելու կանոնների, առաջին օգնության մասին:

Կարդացեք նաեւ.

Ռուս փրկարարները վերականգնում են Արցախի դպրոցներն ու բուժհաստատությունները

Արցախ է ժամանել ռուս փրկարարների երկրորդ խումբը

Ռուսական օգնությամբ երկրորդ շարասյունն է հասել Արցախ

Ռուսաստանի փրկարարների աշխատանքներն Արցախում