Գլխավոր Վերլուծություն ԱՌՆԱՊ. Տասը տարի վասն անվտանգության մշակույթի եւ դիմակայուն հասարակության

ԱՌՆԱՊ. Տասը տարի վասն անվտանգության մշակույթի եւ դիմակայուն հասարակության

2626
Տարածել

«Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամը 10 տարեկան է՝ ստեղծվել է դեկտեմբերի 2-ին Հայաստանի կառավարության N 1694-Ն որոշումով՝ նպատակ ունենալով հզորացնել երկրի աղետների ռիսկի նվազեցման համակարգը:

Տարիների ընթացքում սերտ համագործակցություն է հաստատվել Արտակարգ իրավիճակների նախարարության եւ ԱՌՆԱՊ հիմնադրամի միջեւ։ Համատեղ ջանքերով իրականացվել եւ իրականացվում են մի շարք ծրագրեր: Ներկայացնում ենք դրանց մի մասը՝

• «Հիվանդանոցների անվտանգություն եւ արտակարգ իրավիճակներին արձագանքնելու պատրաստվածություն» ծրագիր

• Պոչամբարների անվտանգության բարձրացմանն ուղղված «Աղետների ռիսկի նվազեցման դաշինք» (ALTER) ծրագիր

• «Արտակարգ իրավիճակներում վերարտադրողական առողջության նվազագույն նախնական ծառայությունների փաթեթ» թեմայով դասընթացներ մարզերի փրկարարների եւ բուժաշխատողների համար

• «Էքստրեմալ հոգեբանական օգնության ճանապարհային քարտեզ» ուղեցույցի, «Առաջին օգնության հիմունքներ» եւ «Առաջին հոգեբանական օգնության տրամադրումն արտակարգ իրավիճակներում» ուսումնական ձեռնարկների մշակում՝ ԱԻՆ հոգեբանների հետ համագործակցությամբ

• Խոշորացված համայնքներում աղետների ռիսկի կառավարման պլանների մշակում

• «Աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագծի մշակում

Գիտական ոլորտում ԱՌՆԱՊ հիմնադրամը կարեւորում է համատեղ աշխատանքը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հետ։ Այստեղ էլ ծրագրերը բազմազան են.

Աղետների ռիսկի կառավարման եւ արտակարգ իրավիճակներում ազդարարման ու արձագանքման գործընթացներում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կիրառման հնարավորությունների հետազոտություն

• Բնապահպանական արտակարգ իրավիճակների թեմայով վերապատրաստում

• «Անվտանգ օգնություն» թեմայով վերապատրաստում

• Համայնքների դիմակայունության բարձրացման ուղղված ծրագիր

• «Անվտանգ ուսումնառության միջավայր երեխաների համար եւ դեռահասների մասնակցությունը» ծրագիր

Շնորհավորում ենք մեր գործընկերներին եւ մաղթում հաջողություն։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ