Գլխավոր Միջոցառումներ Ռուս փրկարարները վերականգնում են Արցախի դպրոցներն ու բուժհաստատությունները

Ռուս փրկարարները վերականգնում են Արցախի դպրոցներն ու բուժհաստատությունները

2341
Տարածել

Տեղեկացրել ենք, որ նոյեմբերի 16-ից Արցախի հանրապետությունում են Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության փրկարարները՝ խաղաղ բնակավայրերում ծավալվող շինարարության եւ ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված ծրագրերում օգնելու նպատակով:

Նոյեմբերի 29-ին, ռուս փրկարարների օպերատիվ խումբը օգնություն է ցույց տվել Ասկերանի շրջանի Իվանյան գյուղի Օնիկ Գրիգորյանի անվան դպրոցի վերականգնման աշխատանքներին: Դպրոցն ունի 200 աշակերտ: Վերականգնվել են դպրոցի կոտրված լուսամուտներն ու ջեռուցման համակարգը: Մոտ օրերս կվերացվեն պատերի վրայի կրակոցների հետքերը, կվերականգնվի ջրամատակարարումը, կտեղադրվեն դպրոցական սեղան աթոռները: Դպրոցի բացումը նախատեսված է դեկտեմբերի 1-ին:

Իսկ նոյեմբերի 30-ին վերականգնողական աշխատանքներ են իրականացվել Ստեփանակերտի մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնում, Անդրեյ Սախարովի անվան դպրոցում: