Գլխավոր Վերլուծություն Կվերապատրաստվեն սոցիալական աշխատողները

Կվերապատրաստվեն սոցիալական աշխատողները

932
Տարածել

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ եւ Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության, Մանկական զարգացման հիմնադրամի, Կանանց աջակցման կենտրոն հասարակական կազմակերպության եւ «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամի համատեղ ջանքերով իրականացվող «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն «Աղետներին արձագանքում եւ առաջին օգնություն» թեմայով դասընթացներ՝ համայնքային սոցիալական աշխատողների եւ/կամ սոցիալական աշխատողի պարտականությունները կատարող համայնքապետարանի աշխատակիցների համար: Փետրվար եւ մարտ ամիսներին կվերապատրաստվեն տարբեր մարզերի համայնքային սոցիալական աշխատողներին: Փետրվարի 1-ին եւ 2-ին արդեն վերապատրաստվել են Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերի համայնքների ներկայացուցիչները` 13 մարդ:

16-ժամյա ուսումնական ծրագիրը երկու բաղադրիչ ունի՝ տեսական զեկույցներ, գործնական աշխատանքներ-նմանակման դեպքեր:

Վերապատրաստվողներին ներկայացվում է առաջին օգնության էությունը, հրատապ գործողությունների փուլերը, գիտակցության ստուգումը, շնչուղիների խցանման ձեւերը եւ օգնության քայլերը, կողքի ապահովության դիրքի բերելը, սիրտ-թոքային վերակենդանացման քայլերը, օգնության քայլերը արյունահոսության, այրվածքների, կոտրվածքների, թունավորումների, հանկարծահաս հիվանադագին վիճակների եւ այլ շատ դեպքերում:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ. «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի մասին կարդացեք նաեւ.

«Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրով վերապատրաստվել է 6105 ունկնդիր

Շարունակվում է «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը