Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

Անցած յոթ օրում Հայաստանում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

447
Տարածել

2024 թվականի փետրվարի 8-14-ը ժամանակահատվածում Հայաստանի ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի հանրապետության տարածքում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 1 երկրաշարժփետրվարի 10-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 25 կմ հյուսիս-արեւմուտք՝ 5 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով 4 երկրաշարժ: Փետրվարի 9-ին եւ 12-ին 6,1 եւ 6,0 մագնիտուդով երկրաշարժեր են գրանցվել համապատասխանաբար Նոր Զելանդիայի Կերմադեկ եւ Ճապոնիայի Վոլկանո կղզեխմբերի տարածքներում: Փետրվարի 14-ին 6,0 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություններ են գրանցվել համապատասխանաբար Չիլիի Վալլենար քաղաքից 84 կմ դեպի հարավ-արեւմուտք եւ Միկրոնեզիայի Յապ նահանգի Կոլոնիա քաղաքից 179 կմ դեպի հյուսիս: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»