Գլխավոր Վերլուծություն Շարունակվում է «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը

Շարունակվում է «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը

890
Տարածել

2022 թվականի հունիսից «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ»՝ ԱՌՆԱՊ հիմնադրամն ու Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունն իրականացնում են «Աղետների ռիսկի նվազեցման եւ քաղաքացիական պաշտպանության հիմնահարցեր» թեմայով դասընթացներ՝ «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում։

2023 թ-ի հոկտեմբեր–դեկտեմբեր ամիսներին Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ համագործակցությամբ Մեղրի եւ Քաջարան խոշորացված համայնքների բոլոր 17 հանրակրթական դպրոցներում իրականացվել են դասընթացներ՝ «Երկրաշարժ», «Հրդեհ» եւ «Քաղաքացիական պաշտպանության հիմնահարցեր» թեմաներով։ Մասնակցել են աշակերտներ, ուսուցիչներ եւ ծնողներ՝ ընդհանուր 466 մարդ։ ԱՌՆԱՊ հիմնադրամի ներկայացուցիչ Վահան Հարությունյանի խոսքով՝ ծրագրի մեկնարկից ի վեր իրականացվել է 247 մեկօրյա դասընթաց, որոնց ներգրավվել է 6702 մարդ: Փրկարարները  խոսել են նաեւ համայնքին կամ տվյալ ուսումնական հաստատությանը սպառնացող այլ վտանգների կանխման եւ կանխարգելման մասին։ Ծրագիրը կավարտվի 2024 թվականի ապրիլին։

«Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, իսկ իրականացնում Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությունը, ՄԱԿ-ի Մանկական զարգացման հիմնադրամը, «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպությունն ու ԱՌՆԱՊ հիմնադրամը։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ