Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երեք...

Անցած յոթ օրում Հայաստանում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երեք երկրաշարժ

636
Տարածել

2024 թվականի հունվարի 4-10-ը ժամանակահատվածում Հայաստանի ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի հանրապետության տարածքում գրանցել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երեք երկրաշարժ։

 

  • Հունվարի 3-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Տաշիր քաղաքից 8 կմ հյուսիս-արեւելք՝ 4-5 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Լոռու մարզի Սարչապետ, Նորաշեն, Ձորամուտ, Մեծավան, Սարատովկա գյուղերում եւ Տաշիր քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Հունվարի 7-ին  Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։
  • Հունվարի 8-ին  Հայաստանում՝ Սպիտակ քաղաքից 13 կմ հյուսիս-արեւմուտք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

 

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ

 

  • Հունվարի 4-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 26 կմ արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
  • Հունվարի 8-ին Թուրքիայում՝ Աղրի քաղաքից 27 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

 

Տարածաշրջանից դուրս

 

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով 1 երկրաշարժ: Հունվարի 8-ին 6,8 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Ֆիլիպինների Գեներալ Սանտոս քաղաքից 171 կմ դեպի հարավ-արեւելք:

Հունվարի 9-ին 5,9 մագնիտուդով Ճապոնիայի Նիգատա պրեֆեկտուրայի  Ձյոեցու քաղաքից 102 կմ դեպի հարավ-արեւմուտք տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվել է առնվազն 213 մարդ, իսկ առնվազն 567 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Կան ավերածություններ:

 

ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»