Գլխավոր ՀՀ ՆԳՆ ՀԱՄԱԼՐՈՒՄ 10 ՆՈՐ ՄԵՔԵՆԱՅՈՎ

ՀԱՄԱԼՐՈՒՄ 10 ՆՈՐ ՄԵՔԵՆԱՅՈՎ

553
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Հայրապետյանը և մեր երկրում Ճապոնիայի դեսպանության երկրորդ քարտուղար Մեգումի Մաեկավան ստորագրել են խորհրդատվական հանձնաժողովի նիստի քննարկումների արձանագրությունը, որը հայ-ճապոնական շարունակական համագործակցության արդյունք է: Մեգումի Մաեկավան նշել է, որ իրենց համար շատ խորհրդանշական է արձանագրության ստորագրումը Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրերին:

Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև հայտագրերի փոխանակմամբ 2016-ի մայիսի 25-ին կնքվել է դրամաշնորհի համաձայնագիր, որն ուժի մեջ է մտել նույն թվականի հուլիսի 13-ին: Դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում Ճապոնիայի կառավարությունը ոչ ծրագրային դրամաշնորհ է տրամադրել (200 մլն իենի չափով) ՀՀ կառավարությանը՝ տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրի իրականացման համար:

Այս ծրագրով նախարարությանը կտրամադրվի արագ արձագանքման 10 մեքենա, որոնք համալրված կլինեն հիդրավլիկ կտրող համակարգերով և նախատեսված են քաղաքային պայմաններում կիրառության համար: Մեքենաները կկիրառվեն և՛ ճանապարհատրանսպորտային պատարահների, և՛ ճառագայթային ու քիմիական վթարների ժամանակ: